«Չորրորդ իշխանություն». ՀՀԿ-ականները Հերմինե Նաղդալյանին սկսել են արհամարհել
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ԵԽԽՎ հայկական պատվիրակության ՀՀԿ-ական անդամների մեջ հարաբերությունները բավական սրվել են, իսկ պատճառը ԵԽԽՎ վերջին նիստում Հերմինե Նաղդալյանի արկածներն են:
Ինչպես պնդում են «ՉԻ» աղբյուրները, այդ պատմությունից հետո պատվիրակության ՀՀԿ-ական մյուս անդամները՝ Արփինե Հովհաննիսյանն ու Նաիրա Կարապետյանը, սկսել են բացահայտ կերպով չենթարկվել ու արհամարհել Հերմինե Նաղդալյանին՝ խուսափելով անգամ նրա հետ հարաբերվելուց:
Պատահական չէ, որ երեկ Նաղդալյանը եվրոպական իր արկածներին անդրադարձել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ Վրաստան մեկնած պատվիրակության կազմում ասուլիս տալիս, եւ ձախողումներն արդարացրել է Ադրբեջանի խավիարային դիվանագիտությամբ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում