«Ուրարտու»-ում շատ մեծ լարվածություն կա. Արթուր Նազարյան
СпортԵրևանի «Ուրարտու» տղամարդկանց բասկետբոլային ակումը 6-րդ անընդեջ պարտությունը կրեց, որից հետո թիի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը այդպես էլ չխոսց լրագրողների հետ:
Նրա փոխարեն լրագրողների հարցերին պատասխանեց ակումբի տնօրեն Արթուր Նազարյանը:
«Մեր պլանների մեջ նման մեկնարկ չէր մտնում: Թիմից փորձում ենք առավելագույնը քաղել, առայժմ չի ստացվում:
Այս ամենը կապված է փորձի պակասի հետ: Կամզի բասկետբոլիստները ռուսական Սուպերլիգայում խաղալու փորձ չունեն: Այսօր թիմից «բացակայում էր» Թերի Սմիթը: Բոլորը պետք է իրենց լավագույն խաղը խաղան, որ կարողանանք գոնե մեկ հաղթանակ տոնենք:
«Ուրարտու»-ն իրեն հետնապահի դիրքում չի տեսնում: «Ուրարտու»-ում շատ մեծ լարվածություն կա: Առաջին քառորդից հետո զգաղվեց, որ ակումբը չի հասցնում»,-ասաց Նազարյանը:
Երևանի «Ուրարտու» տղամարդկանց բասկետբոլային ակումբը «Սուպերլիգա»-ի 6-րդ տուրում ևս պարտություն կրեց՝ հյուրընկալելով «Իրկուտ»-ին։