Ճապոնիայի արեւելքում 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Շաբաթ օրը Ճապոնիայի արեւելքում 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS):
Ըստ սեյսմոլոգների՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 12:35-ին: Երկրաշարժի օջախն ընկած է եղել 13 կմ խորությունում, էպիկենտրոնը գտնվել է Հատինոհե քաղաքից 154 կմ հեռավորության վրա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Հնարավոր զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել: Ցունամիի առաջացման վտանգ չկա: