«Հայկական ժամանակ». Ծառուկյանը «թռավ, բայց խոստացավ վերադառնալ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյանը շատ լակոնիկ ասաց՝ ես թռչում եմ, բայց խոստանում եմ վերադառնալ: Հիշո՞ւմ եք հայտնի մուլտֆիլմը. նա եկավ, երկու բառ ասաց ու գնաց եւ հայտարարեց, որ մյուս հանրահավաքին ելույթ կունենա եւ իր ասածը կասի»:
Այսպես է երեկվա հանրահավաքում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի պահվածքը գնահատել քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ մեր թղթակցի հետ զրույցում: Նա նշել է նաեւ, որ երեկվա հանրահավաքի գլխավոր թեզը, որ հնչեց հիմնականում Տեր-Պետրոսյանի շուրթերից, այն էր, որ իշխանափոխություն չլինելու դեպքում Հայաստանը եւ Արցախը ծայրահեղ վատ վիճակում են հայտնվելու, բայց «հիմա» վանկարկողներին կոնկրետ ասվեց, որ «հիմա» չի լինելու: Քաղաքագետը հիշեց նաեւ ժամանակին մամուլում սպրդած տեղեկությունը, թե Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը 2013-ի նախագահական ընտրություններից առաջ պայմանավորվել են, որ 13-ին Ծառուկյանը չի առաջադրվի, փոխարենը Սարգսյանը երաշխավորում է, որ 18-ին ՀՀԿ-ն նրան չի խանգարի: «Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունից Ծառուկյանը հասկացավ, որ իրեն խաբում են: Գնում է կռիվ իշխանության համար», - ասել է քաղաքագետը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում