ՊԵԿ-ը տվյալներ է ներկայացրել «Ալեքս Գրիգ» ընկերության վճարած հարկերի մասին
ЭкономикаՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին ԶԼՄ-ները նոյեմբերի 8-ին հարց էին ուղղել 2016 թվականի առաջին ինն ամիսներին «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից վճարված հարկերի մեծության վերաբերյալ, ինչին կոմիտեի նախագահը խոստացել էր շատ արագ արձագանքել: Այդ առնչությամբ ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ ընկերության կողմից 2016 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում ապրանքների ներմուծման մասով մաքսային մարմիններին վճարվել է շուրջ 6,505,136.2 հազար դրամ: 2015 թվականի նույն ժամանակահատվածում ներմուծման գծով մաքսային մարմիններին կատարված վճարումները կազմել են 7,418,339.0 հազար դրամ: Այսինքն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ իրականացված ներմուծման ծավալների նվազման արդյունքում մաքսային մարմիններին պակաս է վճարվել շուրջ 913 միլիոն դրամ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ինչ վերաբերում է հարկային մարմիններին կատարված վճարումներին, ապա անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ընկերության կողմից կատարված վճարումները ոչ թե նվազել են (ինչպես բարձրաձայնվել էր լրագրողական հարցման ընթացքում), այլ ավելացել շուրջ 68.0 միլիոն դրամով: Իսկ եթե համեմատենք ոչ թե ինն ամսվա, այլ տաս ամսվա ցուցանիշները, ապա հարկային մարմիններին կատարված վճարումներն ավելացել են 173.5 միլիոն դրամով: