Դրամն արժեզրկվել է հիմնական արժույթների նկատմամբ
ЭкономикаԱյսօր՝ նոյեմբերի 8-ին, հայկական դրամն արժեզրկվել է հիմնական արժույթների նկատմամբ։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկը, ԱՄՆ դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ այսօր կազմել է 479.48 դրամ: Նախորդ աշխատանքային օրվա համեմատ ամերիկյան արժույթը դրամի նկատմամբ 1.62 դրամով արժևորվել է։
Եվրոն թանկացել է 1.22 դրամով. 1 եվրոյի փոխարժեքը 529.78 դրամ է։
Ռուսական ռուբլին արժևորվել է 0.04 դրամով. 1 ռուբլու միջին փոխարժեքը 7.53 դրամ է։