«Միլան»-ի գլխավոր տնօրենի պաշտոնը կզբաղեցնի Մարկո Ֆասոնեն
СпортԻտալիայի նախկին վարչապետ, «Միլան»-ի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին ակումբի վաճառքից հետո կզբաղեցնի պատվավոր նախագահի պաշտոնը: Հայտնի է, որ ակումբից հեռանալու են Բարբարա Բերլուսկոնին ու Ադրիանո Գալիանին: Իսկ «Միլան»-ի գլխավոր տնօրենի պաշտոնը կզբաղեցնի Մարկո Ֆասոնեն, որը հայտնի է «Ինտեր»-ում աշխատանքով: Հիշեցնենք, որ Բեռլուսկոնին «Միլան» ակումբը ձեռք էր բերել 1986 թվականին՝ փրկելով սնանկությունից: