Նավթի գինն ընկնում Է ԱՄՆ-ի ընտրությունների պատճառով
ЭкономикаBrent մակնիշի նավթի գինը 2016 թվականի օգոստոսի սկզբից ի վեր բարելի դիմաց 45 դոլարից ցած Է իջել ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների նախնական արդյունքների ֆոնին, որոնք վկայում են հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփի առաջատար դիրքը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, վկայում են սակարկությունների տվյալները:
Երեւանի ժամանակով ժամը 06:36-ի դրությամբ Brent մակնիշի նավթն արժեր բարելի դիմաց 44,8 դոլար, ինչը 2,2 տոկոսով ցածր Է սակարկությունների բացման մակարդակից: WTI մակնիշի նավթն Էժանացել Է 3 տոկոսով՝ իջնելով բարելի դիմաց մինչեւ 43,6 դոլար:
Ոսկին թանկացել Է 2,63 տոկոսով կամ ոսկեդրամի մեկ ունցիայի դիմաց 33 դոլարով: