Ոսկին թանկանում Է ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ֆոնին
ЭкономикаՈսկին ավելի քան 2 տոկոսով թանկանում Է ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների նախնական արդյունքների ֆոնին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, վկայում են սակարկությունների տվյալները:
Երեւանի ժամանակով ժամը 06:48-ի դրությամբ Նյու Յորքի Comex սակարանում ոսկու՝ դեկտեմբեր ամսվա ապառնագրի գինն աճում Է 2,42 տոկոսով՝ մինչեւ 1305,3 դոլար ոսկեդրամի մեկ ունցիայի դիմաց:
Ինչպես կանխատեսում Է New York Times թերթի Upshot նախագիծը, ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրափի հաղթանակի շանսերը 95 տոկոսից ավելի են: Ավելի վաղ թերթը կանխատեսում Էր Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի հաղթանակը շուրջ 85 տոկոս հավանականությամբ:
Այս տվյալները հայտնվել են այն բանից հետո, երբ Թրամփը, CNN-ի հաշվարկներով՝ առաջատար Է դարձել Օհայոյի հանգուցային նահանգում եւ հաղթում Է ընտրությունների արդյունքի համար մյուս կարեւոր նահանգում՝ Ֆլորիդայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: