Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Պայծառ ապագայի վտանգավոր խոստումներ

Բարեփոխումներ արտահայտությունը վերջին տարիների հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքում ամենշահարկված բառն ու իրողությունն է, որին չեն խուսափել դիմել հայաստանյան գրեթե բոլոր իշխանությունները՝ իրենց բոլոր բաղկացուցիչներով հանդերձ։ Վարչակարգի ամենավերին  շեշտերից մինչև ամենաստորին օղակներում կատարավող ինչ-ինչ տեղաշարջերն ու անցուդարձերը նախևառաջ ստանում էին բարեփոխումներ գնահատականը՝ անկախ իրենց բովանդակությունից։ Արդյունքում ընդհանրապես բարեփոխումների մասին խեղաթյուրվում են և՛ հասարակության, և՛ իշխանության պատկերացումներն ու ընկալումները։ Հայաստանի սոցիալ տնտեսական աննախանձելի իրավիճակում հասարակության մի ստվար հատվածը բարեփոխումների,  դրությունը շտկելուն ուղղված կտրուկ քայլերի տակ հասկանում են օլիգարխների անվերապահ կուլակաթափություն, պաշտոնյաների բանտարկություն, դատական գործընթացներ և ընդհանրապես դրակոնյան մեթոդների գերակայություն։

Այս մոտեցմամբ են հանդես գալիս նաև մի շարք ընդդիմադիր դիրքերից հանդես եկող քաղաքական ուժեր և խմբավորումներ, որոնք բարեփոխման, իսկ որոշ դեպքերում էլ իշխանափոխության հեռանկարը տեսնում են միայն նկարագրված իրողությունների առկայությամբ։

Վարչակարգի կամ իշխանության տրամաբանության մեջ բարեփոխումներն ընկալվում են տրամագծորեն հակառակ կերպով։ Այսինքն երկրի վարչական դատական կամ որևէ այլ օղակում այս կամ այն կադրային տեղաշարժը, հռչակագրային բնույթի ծրագրերն ու խոստումները ներկայացվում են որպես արմատական բարեփոխումներ, որոնք մոտ ապագայում լուսավոր ու երջանիկ կյանք պետք է ապահովեն յուրաքանչյուր քաղաքացու համար։  Որպես կանոն՝ իշխանությունը բարեփոխման իր ընկալումները քարոզելու և տարածելու շատ ավելի լայն հնարավորություններ է ունենում՝ առավել ևս ներկայիս էլեկտրոնային մամուլի, սոցցանցերի ու ընդհանրապես համացանցային տարբեր հարթակների բազմազանության պայմաններում։ Հետևողական քարոզչության արդյունքում հասարակության որոշակի, իսկ երբեմն էլ գերակշիռ հատվածը հույսով և ոգևորությամբ  գործնական քայլերի տեղ է ընդունում սովորական քարոզչությունը, ինչը բերում է հանրային ակնկալիքների չափազանցման և իրականությունից կտրվելուն։ Սակայն նման իրավիճակը վերածվում է կարճատև էյֆորիայի, երբ շատ կարճ ժամանակ անց քաղաքացին չի կարողանում շոշափելի արդյունքներ տեսնել, ինչի հետևանքով կրկին տիրապետող են դառնում ապատիան, հիասթափությունը և հեռանկաայնության բացակայության տրամադրությունները։

Ահա այսպիսի բախումային իրավիճակում ներկայումս Հայաստանում իշխանության տարբեր օղակներից իրականացվում է նոր կառավարության ու նոր վարչապետի գործունեության փրկչական  քարոզը, որը հերթական բուտաֆորայի վերածվելու լուրջ վտանգներ է պարունակում։ Այսինքն իշխանությունը լրատվամիջոցների, անհատների տարբեր ոլորտների ներկայացուցիչների միջոցով անհնարին խոստումներ է տալիս հասարակությանը, որն ի դեպ միշտ էլ հակված է ավելի լավ ապագային հավատալուն։ Սակայն գործնականում մի շարք առումներով Կարեն Կարապետյանի կառավարության և նրա անձի վրա դրվում են անիրագործելի խնդիրներ։

Նախ և առաջ պետք է շեշտել, որ դե յուրե նոր կառավարությունը գործելու է ընդամենը 5 ամիս, որը ցանկացած կառավարության համար ծիծաղելի ժամանակահատված է արմատական փոփոխությունների համար, անգամ մեծ ցանկության դեպքում։

Բացի այս գլոբալ առումով Հայաստանը շրջափակման մեջ գնվող երկիր է, որը կրկնակի միգուցե նաև ավելի անգամ նվազեցնում է երկրի տնտեսությունը կտրուկ քայլերով ոտքի կանգնեցնելու հեռանկարը՝ զուտ օբյեկտիվ պատճառներով։ Հայաստանը նաև պատերազմական իրավիճակում գնտվող և ղարաբաղյան հակամարտություն ունեցող երկիր է, որը եղել և հեռանկարում էլ մնալու է միջազգային քաղաքականության մեջ Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու միջոց և Ռուսաստանի, և Արևմուտքի, և ԱՄՆ-ի համար, նման պայմաններում երկրի բնականոն զարգացումը մշտապես վտանգի տակ է։

Իրավիճակը հեռանկարային չէ նաև օլիգոպոլիայի ռեպրեսիվ մեթոդներով կազմաքանդման մեխանիզմների տեսանկյունից, քանի որ առկա տնտեսա-քաղաքական համակարգի այլընտրանք, ըստ էության, հարթակում չկա, որքան էլ դա բացասական լինի։ Բացի այս հայաստանյան օլիգարխիան չի հանձնվելու առանց պայքարի, ինչի նախանշաններն արդեն հստակ երևում են վարչակարգի գրեթե բոլոր օղակներում։

Նման պայմաններում առաջիկայում հայաստանյան հասարակությունը կանգնած է բավական լուրջ մարտահրավերների առաջ։ Ըստ էության, իրավիճակի նման շարունակությունը բերելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո հանրային հիասթափության և «ուզում էինք լավ, բայց ստացվեց ինչպես իրավիճակի», կամ չի բացառվում, որ հենց իշխանության ներսում ընթացող գործընթացների արդյունքում է, որ նոր վարչապետի ու կառավարության շուրջ իշխանական բուրգի տարբեր կլաններ ստեղծում են անիրատեսական ակնկալիքների մթնոլորտ, առաջիկայում դրանց չիրագործման պարագայում քաղաքական դիվիդենտներ շահելու համար։ Ցանկացած այսօրինակ ելքի դեպքում առաջնային տուժողը պետությունն ու հասարակությունն են, ուստի այստեղ միանշանակ է, որ ավելի լավ է իրատեսական քոար քայլը, քան բուտաֆորիկ թռիչքի մասին խոստումները, որոնք կարող ենք շատ ավելի ծանր հետևանքներ ունենալ, քան կարող ենք անգամ ենթադրել։

Աղասի Մարգարյան

 

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников