Տնտեսագետը համաշխարհային շուկայում դոլարի տատանումները սպեկուլյատիվ է որակում
ЭкономикаՀամաշխարհային ֆինանսական շուկաներում դոլարի անկումը կրում է սպեկուլյատիվ բնույթ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Արամ Կայֆաջյանը: «Դոնալդ Թրամփի ընտրությունը որեւէ տնտեսական գործոն չի պարունակում: Այն քաղաքական գործընթաց է եւ, հետեւաբար, համաշխարհային շուկայում դոլարի տատանումները միայն սպեկուլյատիվ բնույթ են կրում եւ հիմնված են ինչ-որ մտավախությունների վրա: Այն ոչ մի կերպ չի անդրադառնա Հայաստանի վրա»,-նկատեց տնտեսագետը:
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփման շեմին ԱՄՆ-ում դոլարի փոխարժեքը եւ համաշխարհային ֆինանսական շուկաներն անկում են ապրում:
Դոնալդ Թրամփի հաղթանակի վերաբերյալ նորությունները խուճապ են առաջացրել շուկայում, գրում Է Bloomberg-ը: S&P 500 ինդեքսի ֆյուչերսներն ընկել են ավելի քան 4,3 տոկոսով, իսկ Dow Jones ինդեքսի ֆյուչերսները՝ 3,6 տոկոսով: Փլուզվել են ասիական բոլոր բորսաները, Nikkei ճապոնական ինդեքսն ընկել Է 4 տոկոսով:
Երեւանի ժամանակով ժամը 8:15-ի տվյալներով՝ եվրոն դոլարի նկատմամբ ամրապնդվել Է ավելի քան 2 տոկոսով՝ մինչեւ 1,12 դոլար, իսկ ֆունտը՝ ավելի քան 1 տոկոսով: Դոլարն ավելի քան 3 տոկոսով Էժանացել Է ճապոնական իենի եւ ավելի քան 2 տոկոսով՝ շվեյցարական ֆրանկի նկատմամբ: