Կիևցիներն ամենից շատ վախենում են զինված հակամարտությունից և գնաճից
Международные новостиԿիեւի բնակիչներն ամենից շատ վախենում են զինված հակամարտությունից եւ գնաճից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ են վկայում սոցիոլոգիական հարցման արդյունքները, որը Research & Branding Group ընկերությունն անցկացրել Է սեպտեմբերի 22-ից մինչեւ 30-ն ընկած ժամանակաշրջանում:
«Կիեւցիների երկյուղների թվում, ինչպես եւ մեկ ամիս առաջ, գերակշռում են զինված հակամարտությունը (63 տոկոս) եւ գների աճը (63 տոկոս), գործազրկությունը կամ աշխատանքը կորցնելը (29 տոկոս) եւ ազգային արժույթի անկայունությունը (20 տոկոս)»,-ասված Է ընկերության մամուլի տեղեկագրում:
Հետազոտության տվյալների համաձայն՝ հարցման մասնակիցների շուրջ կեսը (47 տոկոս) այն կարծիքին Է, որ Ուկրաինան գտնվում Է ընդգրկուն ճգնաժամի բարձրակետում, մայրաքաղաքի յուրաքանչյուր հինգերորդ բանկիչը (21 տոկոս) կարծում Է, որ երկիրը նոր Է միայն մտնում ընդգրկուն ճգնաժամ, իսկ յուրաքանչյուր տասներորդն (11 տոկոս) այն կարծիքին Է, որ Ուկրաինան աստիճանաբար դուրս Է գալիս մասշտաբային ճգնաժամից:
Միեւնույն ժամանակ Կիեւի բնակիչների մոտավորապես կեսը (49 տոկոսը) այսօրվա դրությամբ զգացել Է ճգնաժամային երեւույթների ազդեցությունը տնտեսության մեջ: Ընդհանուր առմամբ, քաղաքային նոր իշխանության աշխատանքի առաջին հարյուր օրից հետո Կիեւի բնակիչների մեծ մասի (41 տոկոս) սպասումներն արդարացել են: Միեւնույն ժամանակ, կիեւցիների մեկ երրորդի կարծիքով (35 տոկոս), քաղաքային նոր իշխանությունն ավելի վատը եղավ, քան իրենք սպասում Էին:
Հարցմանը մասնակցել Է Կիեւի 802 բնակիչ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: