Իբրահիմովիչը դժգոհ է Մոուրինյոյի մարզումային մեթոդներից
Спорт«Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դժգոհ է մարզումային գործընթացից, որն առաջարկում է անգլիական ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, գրում է բրիտանական thetimes-ը:
Իբրահիմովիչը կարծում է, որ Մոուրինյոն չափազանց շատ ուշադրություն եւ ժամանակ է տրամադրում գնդակով աշխատանքին՝ անտեսելով ֆիզիկական եւ ֆունկցիոնալ պատրաստությունը: Ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի առաջնության հանդիպումներում ամենաքիչ տարածություն անցած թիմն է:
Ժոզե Մոուրինյոն դժգոհել էր ակումբի բժշկական շտաբի աշխատանքից, սակայն Իբրահիմովիչը վստահ է, որ խնդիրն այլ է: Շվեդ ֆուտբոլիստն ունի անձնական ֆիզիոթերապեւտ: