Վթար Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին
ОбществоՆոյեմբերի 9-ին, ժամը 16.09-ին տեղեկություն է ստացվել, որ Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին՝ Անիպեմզա գյուղի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հ-17 ավտոճանապարհի Անիավան-Բագրավան հատվածի 2-րդ կմ-ին MAN մակնիշի 304 LS 61 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ 1973 թ. ծնված Գ. Հ. ) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից (մոտ 4 մետր) եւ կողաշրջվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին եւ ուղեւոր՝ 1970 թ. ծնված Վ. Կ.-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գանահատել են ծանր: