ԱՄՆ-ն համոզում է Թուրքիային միանալ ԻԼԻՊ-ի դեմ պայքարին
Международные новостиՍպիտակ տունը կարևորել է Թուրքիայի՝ Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում միջազգային կոալիցիային անդամակցելը: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը:
Ահաբեկչության դեմ պայքարի հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Լիզա Մոնակոն նախօրեին հանդիպել է Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանի հետ:
Մոնակոն «իր շնորհակալությունն է հայտնել Թուրքիային ԱՄՆ-ի՝ Իրաքում և Սիրիայում ռազմական գործողություններին աջակցելու համար և կարևորել Թուրքիայի աջակցության կարևորությունն ԻԼԻՊ-ի ոչնչացման հարցում: