Մոսկվայի եղանակային պայմաններն ազդել են դեպի Երեւան թռիչքների վրա
ОбществоՄոսկվայում վատ եղանակային պայաններն ազդել են նաեւ Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի չվացուցակների վրա: Մոսկվայից-Երեւան թռիչքները գրանցվում են 1-2 ժամ ուշացումներով:
Օդանավակայանից տեղեկանում ենք, որ արդեն մի քանի օր է, ինչ Մոսկվայից Երեւան վայրէջքներն ուշանում են, սակայն ոչ մի թռիչք դեռ չեղյալ չի հայտարարվել:
Ռուսական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ Մոսկվայում եղանակային վատ պայմաններից ելնելով «Վնուկովո», «Դոմոդեդովո» եւ «Շերեմետեվո» օդանավակայաններից չեղարկվել է մոտ 100 թռիչք: