Եթե մեկ հաղթանակ տոնենք, ապա ամեն ինչ այլ կլինի. Տիգրան Գյոկչյան
СпортԵրևանի «Ուրարտու» տղամարդկանց բասկետբոլային թիմի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանի կարծիքով, թիմը հոգեբանական վիճակն այլ կլինի, եթե գոնե մեկ հաղթանակ տանի:
«Մեր խնդիրը պահեստայինների պակասն է: Մեկ փոխարինող ունենք և ֆիզիկապես էլ այդքան ուժեղ չենք: Առաջին կեսը լավ ենք խաղում, բայց թուլանում ենք երկրորդում: Երկու նոր խաղացող ունենք, իրենց խաղով գուցե խաղային տեսքը փոխվի: Խաղի ընթացքի վրա ազդեցին մրցավարի գործողությունները: Եթե մեկ հաղթանակ տոնենք, ապա ամեն ինչ այլ կլինի»,-լրագրողների հետ զրույցում ասաց գլխավոր մարզիչը:
Ռուսաստանի Սուպերլիգայի 7-րդ տուրում «Ուրարտու»-ն նորից պարտվեց, այս անգամ՝ «Նովոսիբիրսկ»-ին: «Խաղի ընթացքի վրա ազդեցին մրցավարի գործողությունները»,-նշեց Գյոկչյանը:
Անցած բոլոր խաղերում հայկական թիմը պարտվել է: