Կարլսենը կսկսի սպիտակ խաղաքարերով
СпортՇախմատի աշխարհի չեմպիոնի թագի համար առաջին պարտիայի առաջին քայլը կանի Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն:
Արմենպրեսի հաղորդմամբ՝ աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը կսկսի խաղը սպիտակ խաղաքարերով:
Չեմպիոնն ու հավակնորդ Սերգեյ Կարյակինը միմյանց դեմ խաղալու են 12 պարտիա: Եթե կողմերից մեկը մինչև 12-րդ պարտիան իր ակտիվում գրանցի 6.5 միավոր, ապա մրցախաղը կավարտվի ժամանակից շուտ` նրա հաղթանակով: