Որպես առաջին տիկին Մելանիա Թրամփը Սպիտակ տուն էր ժամանել սև դասական հագուստով (ֆոտո)
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանիա Թրամփը, որպես առաջին տիկին Վաշինգտոն իր առաջին ուղևորության ժամանակ նախընտրություն էր տվել համեստ ու դասական սև հագուստին։ Մելանիան ուղեկցում էր ամուսնուն Սպիտակ տուն առաջին այցի ժամանակ։
46-ամյա նախկին մոդելը կրում էր սև վերարկու, սև կիսաշրջազգեստ և Christian Louboutin սև բարձրակրունկներ։
Մելանիան Սպիտակ տանը առանձին հանդիպում է ունեցել Միշել Օբամայի հետ, սակայն նրանց հանդիպումից Սպիտակ տունը տարածել է ընդամենը 1 նկար։
Այդ ընթացքում Դոնալդ Թրամփը հանդիպում է ունեցել նախագահ Բարաք Օբամայի հետ, որը տևել է մոտ 90 րոպե։