Բացվեց Սանահինի միջնադարյան համալսարանի 1050-ամյակին նվիրված ցուցահանդես
КультураՆկարիչ Արմեն Հարությունյանի «Թումանյանական աշխարհի բնանկարներ» խորագրով ցուցահանդեսը, որը բացվել է Երևանի Հյուսիսային համալսարանում, նվիրված էր Սանահինի միջնադարյան համալսարանի 1050-ամյակին: Արմենպրեսի հաղորդմամբ` նկարիչը նշեց, որ ցուցադրույթն ընդգրկում է մոտ 35 աշխատանք: «Ներկայացված են Լոռվա փոքրիկ բնաշխարհի պատկերները: Յուրաքանչյուր ստեղծագործության մեջ հուշ կա իմ մանկությունից, պատանեկությունից»,-ասաց նա՝ հավելելով, որ աշխատանքների 99 տոկոսը ստեղծվել է բնության մեջ, 2-3 ժամվա ընթացքում:
Ցուցահանդեսին ներկա էր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, ով նշեց, որ ցուցահանդեսում արտահայտված է Լոռվա բնակչության, մարդկանց բարությունը: «Մենք ունեցել ենք շատ հզոր կրթօջախ, որի 1050- ամյակն է: Սանահինը, Տաթեւը, Գլաձորը, որոնք միջնադարում գոյություն են ունեցել, վկայությունն են այն բանի, որ մեր ժողովուրդը միշտ քաղաքակրթության առաջին շարքում ընթացող որակական հատկանիշներ է ունեցել»,-ասաց նա: