Գիտնականները կազմել են աշխարհում Էբոլայի հնարավոր տարածման քարտեզը
Международные новостиԳերմանացի գիտնականների կազմած վարկանիշի համաձայն՝ աշխարհում բոլոր խոշորագույն ավիահանգույցների թվում շնչառական հիվանդություններով, ներառյալ Էբոլա տենդով վարակվելու առավել մեծ վտանգին այժմ ենթակա են Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանի ուղեւորները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս եզրակացությանն են հանգել Սաարբրյուկենի Մաքս Պլանկի ընկերության ինֆորմատիկայի ինստիտուտի գիտնականները:
Նրանք կազմել են աշխարհի օդանավակայաններում համաճարակների տարածման հավանականության մաթեմատիկական մոդելը, ընդ որում՝ հիմնվելով 3458 օդանավակայանների տվյալների վրա, որտեղից չվերթներ են իրականացվում 68 հազար 620 երթուղիներով եւ 171 տեսակի ինքնաթիռներով:
Ինչպես նշում Է Rheinische Post թերթը, շնչառական հիվանդությունների, ինչպես նաեւ Էբոլա տենդի տարածման վտանգն ամենից ավելի բարձր Է Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտի խոշորագույն օդանավակայանում, որտեղ այն, ըստ գիտնականների գնահատումների, կազմում Է շուրջ 100 տոկոս: Դրա պատճառը օդանավակայանի կողմից իրականացվող չվերթերի մեծ քանակությունն Է:
97 տոկոս ռիսկով երկրորդ տեղում Է Պեկինի օդանավակայանը, որին հաջորդում Է Լոնդոնի Heathrow օդանավակայանը՝ 92 տոկոս, ինչպես նաեւ Նյուրքի Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանը՝ 91 տոկոս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: