ԴԱՀԿ ծառայության ղեկավարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի մարզային բաժնում
ОбществоՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը կատարել է իր հերթական մարզային այցելությունը և աշխատանքային խորհրդակցություն անցկացրել Ծառայության Կոտայքի մարզային բաժնում, եղել նաև Կոտայքի մարզային բաժնի Աբովյանի և Եղվարդի բաժանմունքներում: Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ա պահովող ծառայությունից, Արմեն Հարությունյանը տեղում ծանոթացել է Կոտայքի մարզային բաժնի խնդիրներին, հարկադիր կատարողների աշխատանքային պայմաններին, լսել նրանց կողմից բարձրաձայնված հարցերը:
Ի թիվս կատարողական տարբեր վարույթների շրջանակներում քննարկված այլ հարցերի՝Արմեն Հարությունյանն անդրադարձել է նաև Կոտայքի մարզային բաժնի աշխատակիցների ծառայողական հաջողություններին ու ձեռքբերումներին:
Կառույցի ղեկավարը խոսել է Ծառայության որդեգրած քաղաքականության մասին և ներկայացրել զարգացման այն ուղին ու տեսլականը, որն առանցքային է համարում, և որը ժամանակին համընթաց առաջնահերթ հրամայական է: «Ձեզանից յուրաքանչյուրի հաջողությունը նաև Ծառայության հաջողությունն է, ինչն առաջին հերթին պայմանավորված է բոլորիս բարեխիղճ, հետևողական ու սրտացավ աշխատանքով։ Պետք է քաջ գիտակցենք և գնահատենք Ծառայության տեղն ու դերը պետական մարմինների համակարգում։ Թո՛ղ ձեզանից յուրաքանչյուրն ինքն իրեն ու Ծառայությանը տեսնի զարգացման և առաջընթացի մեÕ »»,-ընդգծել է Ծառայության ղեկավարը՝ շեշտելով, որ հարկադիր կատարողի բարդ և պատասխանատու աշխատանքը ենթադրում է նաևհանդուրժողականություն և զսպվածություն։