El Sky Bar ակումբում տեղի ունեցավ Բլոտի 2-րդ ՏոտոԳավաթ մրցաշարի եզրափակիչը
ОбществоՆոյեմբերի 6–ին El Sky Bar ակումբում տեղի ունեցավ Բլոտի երկար սպասված 2-րդ ՏոտոԳավաթ մրցաշարի եզրափակիչը, որը կազմակերպեց TotoGaming ընկերությունը: Մրցաշարը մեկնարկել էր սույն տարվա սեպտեմբերի 1–ին: Կիսաեզրափակիչ փուլը կայացավ հոկտեմբերի 22–ին, որի արդյունքում մասնակցող 109 մասնակիցներից ընդամենը 16–ն անցան եզրափակիչ փուլ:
Եզրափակչին խաղարկվեց 2.000.000 դրամ մրցանակային ֆոնդ, որը համապատասխանաբար բաշխվեց հաղթողների միջև: Բլոտի չեմպիոնի տիտղոսն այս անգամ նվաճեց Վարդան Բեգլարյանը, ով պարգևատրվեց 800.000 դրամ մրցանակով: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Սուրեն Բաղդասարյանը՝ ստանալով 500.000 դր. մրցանակ, իսկ 3–րդ հորիզոնականի համար նախատեսված 200.000 դրամ մրցանակին արժանացավ Դավիթ Չոբանյանը: Մրցանակային ֆոնդի մնացած մասը բաշխվեց մյուս 13 մասնակիցների միջև: Միջոցառմանը հրավիրված էին մի շարք հյուրեր, գործընկերներ և բլոտի սիրահարներ: Երեկոն լի էրանակնկալներով, հնչում էր «Colors of music» բենդի կողմից կատարվող երաժշտություն, իսկ հրավիրված աճպարարը զարմացնում էր իր հնարքներով: Երեկոն վարեց Հարություն Դադուրյանը՝ նույն ինքը Տոշը: