Ադրբեջանական մանաթը շարունակում է անկում ապրել
ЭкономикаԱդրբեջանի ազգային արժույքը` մանաթը շարունակում է արժեզրկվել` կապված ադրբեջանական նավթի գնանկման հետ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական marja.azլրատվական կայքը:
Ադրբեջանի կենտրոնական բանկի հաղորդմամբ` նոյեմբերի 12-ից 14-ը ներառյալ դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքը կկազմի 1,6954 մանաթ:
Նոյեմբերի 11-ին Ադրբեջանում դոլար-մանաթ փոխարժեքը կազմել է 1,6869 մանաթ:
Ադրբեջանի տնտեսագիտական շրջանակների կարծիքով՝ եթե կենտրոնական բանկը չմիջամտի եւ մանաթի արժեզրկումը նախորդ 25 օրերին համապատասխան շարունակվի, մինչեւ տարեվերջ դոլար-մանաթ փոխարժեքը կարող է հասնել 1,87-1,88 մանաթի:
Դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքի 1,87-1,88 մանաթ կազմելու դեպքում բանկերը մեկ դոլարի դիմաց կսահմանեն 1,90 եւ ավելի բարձր փոխարժեք: