Թրամփի ընտրվելուց հետո ԱՄՆ-ի թիմի ֆուտբոլիստուհին հրաժարվում է վերադառնալ հայրենիք
СпортՖուտբոլի կանանց ԱՄՆ-ի հավաքականի խաղացող Էլլա Մասարը երկրի նախագահական ընտրությունում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո հայտարարել է, որ չորս տարի չի վերադառնա ԱՄՆ եւ կտեղափոխվի Կանադա, հաղորդում է 101greatgoals-ը:
Էլլա Մասարը միասեռական է եւ ամուսնացած է կանադուհի Էրին Մաքլեոդի հետ: Այժմ նրանք հանդես են գալիս Շվեդիայի «Ռուսենգորդ» ակումբում:
Ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս վիրավորական արտահայտություններ է արել միասեռականների է մասին եւ դեմ է միասեռական ամուսնությունների օրինականացմանն ու պաշտոնական գրանցմանը: