Արթուր Պետրոսյան. Սա հայի թասիբ էր
СпортՉեռնոգորիայի թիմի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի չորրորդ տուրի խաղում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում նորամուտը հաղթանակով նշած Արթուր Պետրոսյանը հետխաղյա ասուլիսում պատասխանեց լրագրողների հարցերին: Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Չեռնոգորիայի հավաքականն առաջին խաղակեսից հետո ուներ 2 գոլի առավելություն, բայց պարտվեց 2:3 հաշվով:
Շնորհավորում ենք Ձեզ առաջին հաղթանակի առթիվ: 0:2-ի ժամանակ ի՞նչ էիք մտածում:
Ես հավատում էի: Նույն էլ տղաները: Առաջին խաղակեսից հետո նրանք գլխիկոր վերադարձան հանդերձարան, բայց մենք ասացինք, որ ոչինչ կորած չէ: Փառք տղաներին, որ ուրախություն պարգեւեցին մեր ազգին:
Ըստ Ձեզ՝ հավաքականը վերադարձա՞վ ընտրական փուլի մրցապայքար:
Մենք ծայրահեղությունից ծայրահեղություն ժողովուրդ ենք: Իմ առաջին ասուլիսում ինձ հարցնում էին, թե որ դեպքում հրաժարական կտամ, իսկ հիմա խոսում ենք աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու մասին: Պետք է համեստ մտանք եւ քայլ առ քայլ շարժվենք առաջ:
Ընդմիջմանն ի՞նչ ասացիք տղաներին:
Հանդերձարանում շատ հանգիստ մթոնլորտ էր, ոչ մի աղմուկ ու գոռացող մարզիչ չկար: Որոշ տակտիկական ուղղումներ արեցինք, բայց տեսաք, որ գոլերը տակտիկական խաղի արդյունք չէին:
Կգնահատե՞ք խաղը:
Չհաշված 10 րոպեները, մյուս 80 րոպեներում գոհ եմ տղաների աշխատանքից: Կարծում եմ, որ այդ 0:2 հաշիվը ուժ տվեց տղաներին: Նրանք հասկացան, որ կորցնելու բան չունեն: Նախկինում կաշկանդվածություն էրնկատվում թիմի մոտ: Տղաները հերոսություն արեցին:
Խաղից հետո հանդերձարանում ի՞նչ էր կատարվում:
Ես այդ պահին հանդերձարանում չէի: Այդ պահն ինձ համար շատ զգացնումքային էր եւ ցանկանում էի առանձին լինել: Հետո մտա հանդերձարան եւ շնորհավորեցի մեր հերոսներին:
Ինչպե՞ս հաջողեց կարճ ժամանակահատվածում փոխել թիմի խաղը:
Ամեն բան արել ենք մեր մարզչական կազմով: Փորձեցինք այդ թեթեւ մթնոլորտը բերել թիմ: Սա թիմային հաղթանակ է, այլ ոչ Արթուր Պետրոսյանի հաղթանակը: Դա նաեւ ձեր՝ լրագրողների շնորհիվ է: Շնորհակալ եմ ձեզ դրական մթոնոլորտ ստեղծելու համար:
Մխիթարյանի դիրքը փոխվեց խաղի ընթացքում, դա տակտիկակա՞ն քայլ էր:
Մարկոսը հոգնել էր, եւ Հենրիխին բերեցինք կենտրոն, որպեսզի նա ավելի շատ ազատություն ստանա եւ կարողանա կազմակերպել մեր գրոհները:
Հնարավո՞ր է, որ հաջորդ խաղից առաջ Արթուր Ալեքսյանյանի պես այլ հայտնի մարզիկ հյուրընկալվի թիմին: Օրինակ՝ Արթուր Աբրահամը:
Ամեն բան հնարավոր է:
Գուցե այս հաղթանակը գյումրեցու թասի՞բ էր:
Ոչ սա հայի թասիբ էր: Չեռնոգորիան բոլոր ուղիները փակել էր դեպի դարպասը, բայց մենք հաջողության հասանք:
Որոշ դվագներում Արսեն Բեգլարյանը ռիսկի էր դիմում: Հավաքականում այդ ռիսկն արդարացվա՞ծ է
Դարպասապահի համար նա շատ երիտասարդ տարիքում է: Կարծում եմ՝ դա փորձի պակաս է: Նրա հետ կզրուցենք: Դա փորձի պակասն է, որը կլրացվի:
Հավաքականում հաջորդ քայլերը որո՞նք են լինելու: Ո՞ր դիրքերն են բարելավվելու:
Կարելի է ասել, որ բոլոր դիրքերն էլ պետք է բարելավվեն: Տեսաք, որ երկրորդ խաղակեսում կերպարանափոխվեցինք: Մեծ աշխատանք ունենք կատարելու: Պետք է քայլ առ քայլ առաջ շարժվել:
Արտակ Գրիգորյանի մասին ի՞նչ կասեք:
Եթե նույնիսկ Արտակը սխալներ է թույլ տալիս, նա իր աշխատանքով փակում է ամեն բան: Գոլի դրվագում նա ինչ հիանալի արեց:
Մինչեւ այս լրագրողների հետ լարված հարաբերություններ կային: Չե՞ք կարծում, որ լրագրողների հետ պետք է մեկ բռունց լինել:
Մենք ձեր կարիքն ունենք, եւ դուք էլ եք օգնել ստեղծել լավ մթնոլորտ: Ես պատրաստ եմ աշխատանքի: Քննադատությունն ընդունելի է ինձ համար:
Մխիթարյանի խաղն ինչպե՞ս կգնահատեք:
Մի քիչ զգացվեց խաղային պրակտիկայի բացակայությունը: Սակայն, եթե Հենրիխը խաղադաշտում է, դա արդեն ուժ է տալիս մեզ: Նա շատ կարեւոր է մեր թիմի համար:
Դավիթ Եղիազարյան
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի