c-ը կհրաժարվի ռասայական պատկանելության հիմքով գովազդ ցուցադրելուց
ОбществоFacebook սոցիալական ցանցը պատրաստ է վերանայել գովազդի մատուցման կանոնները եւ հրաժարվել դրանք ներկայացնել ռասայական կամ ազգային պատկանելության հիմքով: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The New York Times-ը:
Մեկ ամիս առաջ տեղեկություն տարածվեց այն մասին, որ սոցցանցը գովազդատուներին առաջարկում է լսարան ընտրել ազգային կամ ռասայական պատկանելության հիմքով, ինչը Facebook-ի լեզվով հնչել է որպես «էթնիկ համայնք»: Պարզվել է, որ այդ կերպ այն խախտում է քաղաքացիական իրավունքների մասին օրենքները:
Նշվում է, որ լսարանի որոնման նման մոտեցումն ավելի արդիական է բնակարանի, աշխատանքի տեղավորվելու եւ վարկային ծառայությունների գովազդում:
Facebook-ն իր բլոգում հաղորդել է, որ հիմա գովազդատուներից պահանջելու է նշված ոլորտներում «խտրական գովազդով» չզբաղվել: