Այսօր Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրն է
ОбществоՆոյեմբերի 12-ը թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Արմենպրեսի հաղորդմամբ՝ այն օրացույցում հայտնվել է Մանկական թոքաբորբի դեմ Գլոբալ կոալիցիայի շնորհիվ:
2009 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ միասին «Թոքաբորբի կանխարգելման և դրա դեմ պայքարի գործողությունների գլոբալ պլան» են հայտարարել: Այս պլանի նպատակը թոքաբորբի դեմ պայքարի ակտիվացումն է երեխաների պաշտպանության, հիվանդության կանխարգելման և բուժման համակցված միջոցառումների օգնությամբ:
Ողջ աշխարհում թոքաբորբը անչափահասների մահացությունների գլխավոր պատճառից մեկն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրության համաձայն՝ այն խլում է տարեկան 1,4 մլն մինչև հինգ տարեկան երեխաների կյանք: Դա ավելի շատ է, քան ՁԻԱՀ-ը, մալարիան, կարմրուկը միասին վերցրած: