Հայաստանում ամբողջությամբ վերականգնվելու է 7 պատմամշակութային հուշարձան
КультураՀայաստանի պատմամշակութային հուշարձանների համար 2017 թվականին նախատեսված ամբողջ բյուջեն ուղղվելու է 7 պատմամշակութային հուշարձանի ամբողջական վերականգնմանը: Արմենպրեսի հաղորդմամբ՝ այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Նրա խոսքով` այդ հուշարձաններից մեկը լինելու է Մխիթար Գոշի դամբարանը, մյուսները դեռ քննարկման փուլում են: «Մյուս տարի այս ժամանահատվածում անցկացնելու ենք յոթ պատմամշակութային հուշարձան զբոսաշրջությանը հանձնելու արարողություն»,-վստահեցրեց նախարարը: