Բլեք Չայնա և Ռոբ Քարդաշյան զույգը համատեղ չի ապրի
LifestyleԵրեխայի ծնունդից հետո էլ Ռոբ Քարդաշյանն ու նրա սիրելի Բլեք Չայնան, որոնք երեկ աղջիկ են ունեցել, միասին չեն ապրի, հայտնում է etonline.com-ը: Չնայած հարսանեկան ծրագրերին՝ զույգը համատեղ չի ապրի. Բլեքը կարծում է, որ իր և դստեր համար ավելի հարմար կլինի ապրել հարազատ Տարզանայում, իսկ Քարդաշյանը Կալաբասասում է ապրում:
«Ռոբը և Բլեքն առանձին կապրեն, տարբեր տներում՝ նույնիսկ չնայած ընդհանուր երեխայի գոյությանը: Ռոբը շատ բարդ անհատականություն է, նրա հետ հեշտ չէ ապրել: Չայնան չի ուզում երեխայի հետ այստեղ-այնտեղ գնալ ամեն անգամ նրա հետ կռվելով: Նա նախընտրում է երեխաներին մեծացնել իր տարածքում, իսկ Ռոբը կարող է նրանց հետ լինել որքան ցանկանա»,- պատմել է ներքին աղբյուրը:
Նույն աղբյուրը նշել է, որ ընտանիքի բոլոր անդամները Ռոբի և Բլեքի հարաբերությունների մասին իմանում են միայն Բլեքից: Ռոբը գործնականում չի շփվում հարազատների հետ և շատ հազվադեպ է կապվում նրանց հետ: Չայնան կարծում է, որ ընտանիքի անդամները պետք է ավելի մտերիմ լինեն և աշխատում է նպաստել նրանց հարաբերություններին: