Արտաշատում տեղի է ունեցել ավտովթար. երկու երիտասարդ տեղափոխվել են հիվանդանոց
ОбществоNEWS.am-ը գրում է.
Արարատի մարզի Այգեպատ գյուղի գազալցակայանի մոտակայքում այսօր՝ նոյեմբերի 12-ին, տեղի է ունեցել ավտովթար, որի հետեւանքով երկու հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Պարզվել է որ Այգեպատ-Շահումյան ավտոճանապարհի 1-ին կմ-ում «Mersedes E» մակնիշի 34 MD 954 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից եւ շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը՝ 23-ամյա Գ.Դ-ն եւ ուղեւոր՝ 24-ամյա Հ. Հ.-ը տեղափոխվել են Արտաշատի ԲԿ, որտեղ հետազոտվել եւ տեղափոխվել են Երևանի §Էրեբունի¦ ԲԿ:
«Էրեբունի» ԲԿ-ից NEWS.am-ին տեղեկացրին, որ այս պահին երկու երիտասարդները հետազոտվում են: