Մոսկվայում նոյեմբեր ամսվա համար անսովոր եղանակ է
ОбществоՄոսկվայում նոյեմբեր ամսվա համար անսովոր եղանակ է. «սառցե» անձրև է տեղում, կամ՝ առատ ձյուն գալիս:
Օդերևութաբանները, մեկնաբանելով Մոսկվայում կտրուկ փոխված եղանակը, այն անվանել են էքստրեմալ: Մոսկվայում վատ եղանակի պատճառով Երևան-Մոսկվա որոշ չվերթներ այսօր հետաձգվել են:
«Զվարթնոց» օդանավակայանի կայքէջում նշված է, որ մոտ 4 ժամով հետաձգվել են «Ուրալ Էյրլայնս» ընկերության և «Աերոֆլոտի» չվերթները:
Ընդ որում՝ հետաձգվել են թե՛ Մոսկվայից ժամանող, թե՛ այնտեղ մեկնող չվերթները: Կանխատեսվում է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում Մոսկվայում 0-ից ցածր ջերմաստիճանը կպահպանվի: ՏԱՍՍ գործակալությունը հայտնել է, որ մեկ օրում մերկասառույցի պատճառով Մոսկվայում գրանցվել է 880 ՃՏՊ։
Հայտնում է shamshyan.com կայքը