Եվրո-2017-ի երեւանյան մրցաշար. Հայաստանին հաղթած Շվեյցարիան պարտվեց
СпортԵրեւանում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների 2017թ. առաջնության ընտրական 7-րդ խմբի մրցաշարի երկրորդ տուրում Հունգարիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց շվեյցարացիներին: Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղի բոլոր գոլերը գրանցվեցին ընդմիջումից հետո:
Օրվա առաջին խաղում Հայաստանի Մ-19 հավաքականը 1:2 հաշվով պարտվել էր իտալացիներին, որոնք հաղթական գոլը խփել էին ավելացված ժամանակում:
Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի թիմը 0:4 հաշվով պարտվել էր շվեյցարացիներին, իսկ Իտալիան ուժեղ էր գտնվել Հունգարիայից՝ 1:0: Վերջին տուրը կկայանա նոյեմբերի 15-ին:
Եվրո-2017, ընտրական 7-րդ խմբի մրցաշար
երկրորդ տուր
Շվեյցարիա - Հունգարիա՝ 1:2
Գիլմոն, 68 – Բենս Տոթ, 55, 85 (11մ)
Հայաստան – Իտալիա՝ 1:2
Էրիկ Պետրոսյան, 81 – Պատրիկ Կուտրոնե, 13, Ռիկարդո Մարչիցա, 90+3 (11մ)
Հեռացում՝ Նիկոլաս Մելիքյան, 90 (Հայաստան)