4 ամենաարդյունավետ բնական մեթոդները ճարպուռուցքից (жировик) ազատվելու համար
LifestyleՃարպուռուցքներից ազատվելու համար վիրահատական միջամտությունը պարտադիր չէ: Վիրահատությունն ու լիպոմաներից ազատվելու այլ մեթոդները խիստ անհրաժեշտություն չեն, քանի որ դրանք չեն լուծում ֆիզիկական խնդիրները: Սա է պատճառը, որ մաշկաբանները խորհուրդ են տալիս առաջին հերթին օգտագործել բնական միջոցներ: Ձեր ուշադրությունն ենք ներկայացնում մի քանի բաղադրատոմս, որոնք կօգնեն ազատվել լիպոմաներից միանգամայն բնական ճանապարհով:
1. Հարկավոր է պատրաստել ալյուրի և մեղրի խառնուրդ, 0,5-1 սմ հաստությամբ քսել ախտահարված հատվածին, այնուհետև վրայից դնել անձեռոցիկ, թաշկինակ կամ մառլյա:
Նման կոմպրեսը հարկավոր է թողնել 1,5 օր, քանի որ խառնուրդն ազդում է 36 ժամ անց: Երբ այն ներծծվի, հարկավոր է կրկին քսել: Կրկնել այս պրոցեդուրան 7-8 օր, որից հետո հյուսվածքը կպատռվի և ավելորդ պարունակությունը դուրս կգա:
2. Այս միջոցի համար հարկավոր է, որ մեղուն 2 անգամ խայթի ախտահարված հատվածը: Ճարպուռուցքը կանհետանա 7 օր անց: Այս միջոցը շատ արդյունավետ է և օգտագործվում է արդեն շատ տարիներ:
Հարկավոր է ունելու միջոցով բռնել մեղվին, մոտեցնել ախտահարված հատվածին և սպասել, որ խայթի: Պետք չէ վախենալ խայթոցից, քանի որ այն իրականում այդքան էլ ցավոտ չէ: Սակայն հարկ է հիշել, որ այս մեթոդը արգելված է մեղվի թույնից ալերգիա ունեցողներին:
3. Մեկ ձվի դեղնուցին խառնել երկու լիքը գդալ աղ, ստացված խառնուրդը բաժանել 4 մասի և օգտագործել օրվա ընթացքում՝ քսելով ախտահարված հատվածին:
4. Բացի այդ, կարելի է լիպոմային քսել նաև ակնամոմ: Ակնամոմը հարկավոր է օգտագործել այնքան ժամանակ, մինչև խնդիրն ամբողջությամ անհետանա:
Նյութի աղբյուրը՝ healthonlinecentral.com