5 բան, որոնք 100 տոկոսով կքայքայեն ձեր հարաբերությունները
Lifestyle1․ Ակնկալիքներ, թե ինչպես պետք է ձեզ սիրեն
Սիրված լինելը բնական մարդկային ցանկություն է ։ Բայց երբ ցանկությունը վերածվում է ակնկալիքի, դա հաճախ է հանգեցնում հիասթափության ու պահանջկոտության։ Բայց ճշմարտությունն այն է, որ ոչ ոք չի կարող ձեզ սիրել այնպես, ինչպես դուք եք ուզում, քանի որ ոչ ոք չի կարող լինել հենց ձեր պատկերացրածը։ Յուրաքանչյուրը սիրում է այնպես, ինչպես ինքն է հասկանում այդ սերը։

Դրա համար էլ ձեր զուգընկերը ձեզ սիրում է այնպես, ինչպես կարողանում է։ Երբ դուք ձեր ակնկալիքները ունեք այն մասին, թե ինչպես է պետք սիրել, ու ձեզ զայրացնում է, որ նա չի հասկանում դա՝ կարծելով, թե նա պետք է ամեն ինչին ձեր աչքերով նայի։ Բայց դա իրատեսական չէ։ Արդյունքում դժգոհ եք մնում թե դուք, թե նա։
2․ Թույլ տալ, որ անցյալի փորձը ձեւավորի սիրո մասին ձեր պատկերացումը
Յուրաքանչյուրն ունի կյանքի ու սիրո իր փորձը։ Բոլորը տարբեր ծնողներ ունեն, մանկություն, դաստիարակություն, նաեւ պատկերացումներ այն մասին, թե ինչպիսին պետք է լինեն հարաբերությունները։ Բայց որոշակի փուլում կարեւոր է գտնել ոսկե միջինը։ Ընդ որում պետք է ցանկություն լինի ընդունել դիմացինի տեսակետը։ Երբ մենք շարունակում ենք պնդել մեր ասածը, հարաբերությունները չեն զարգանում։

3․ Երբ ձեզ համար իրավացի լինելը ավելի կարեւոր է, քան երջանիկ լինելը
Հարաբերություններում ամենամեծ խնդիրներից մեկը, որի հետևանքով տանը իշխանության համար մշտական պայքար է սկսվում, նաեւ անվստահություն ու գժտություններ։ Դա բացասաբար է ազդում շփման ու փոխհարաբերությունների վրա։ Եթե ձեզ համար կարեւոր է իրավացի լինելը, ապա ձեր զուգընկերն իրեն չսիրված ու չգնահատված կզգա։ Հարաբերությունները արդյունավետ են այն ժամանակ, երբ երկու մարդիկ կենտրոնացած են հենց հարաբերությունների, այլ ոչ թե իրենց վրա։ Դուք պետք է գնահատեք ձեր զուգընկերոջ տեսակետները ու հաշվի նստեք դրանց հետո։ Այդպես դուք նրան կսկսեք ավելի լավ հասկանալ։ Դա ձեր զուգընկերոջը ցույց կտա, որ դուք անտարբեր չեք նրա հանդեպ, ու որ ձեզ համար կարևոր են նրա հետ հարաբերությունները
4․ Կարեւոր հարցերի շուրջ լռելը
Շատերը պարզապես անտեսում են հարաբերություններում խնդրահարույց հարցերը՝ ամենօրյա շտապողականության, երեխաների ու տան հոգսերի պատճառով։ Դրա հետեւանքով զուգընկերները պարզապես այլեւս ժամանակ ու ուժ չեն ունենում քննարկելու այն, ինչն իրոք կարեւոր է նրանց համար։ Կամ գուցե վախենում են վեճերից ու խուսափում են գժտություններից։ Բայց նման խոսակցությունները հետաձգելը միայն խորացնում է խնդիրը։ Այն մնում է չլուծված, ընդ որում հարաբերություններն էլ դրա պատճառով դառնում են լարված, մանր գժտությունները հաճախանում են, անվստահությունն ՝ աճում։ Սովորեք խնդիրները լուծել այն պահին, երբ դրանք ծագում են։

5․ Երեխաների խնդիրն առաջին տեղում դնելը
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ երկրորդ ամուսնությունները կրկնակի հաճախ են ավարտվում ապահարզանով, եթե առաջին ամուսնությունից երեխաներ կան։ Իհարկե բարդ է գտնել ճիշտ հավասարաշռություն, որպեսզի եւ երեխան իրեն լքված չզգա նոր ծնողի հետ ընտանիքում, եւ նոր զուգընկերը ուշադրության պակաս չզգա։ Բայց այդ իրավիճակում կարեւոր է չմոռանալ անձնական հարաբերությունների մաիսն։
Աղբյուր՝ Creu