Երեւանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տանտիրոջ դին
ОбществоԵրևանի Մանթաշյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկում այսօր՝ նոյեմբերի 12-ին, հայտնաբերվել է դի: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից: Ժամը 18.45-ին ահազանգ է ստացվել, որ դուռը փակվել է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել 63-ամյա Կ. Հ.-ի դին: