13 օր անց Սեւանա լճում կորած երիտասարդին չի հաջողվել գտնել
ОбществоՍեւանա լճում ձկնորսության ժամանակ կորելուց 13 օր անց փրկարարներին չի հաջողվել գտնել 25-ամյա Ամուր Կյուրեղյանի դին: Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից, այսօր՝ նոյեմբերի 12-ին, երիտասարդի որոնողական աշխատանքները սկսվել են ժամը 11:00-ին, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Մթության պատճառով ժամը 18.40-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են:
Նշենք, որ հոկտեմբերի 31-ին Արեւշատ Առաքելյանի հետ Սեւանա լիճ ձկնորսության էր դուրս եկել նաեւ նրա համագյուղացի 25-ամյա Ամուր Կյուրեղյանը, որի դին մինչ օրս չի հաջողվել հայտնաբերել: Արեւշատ Առաքելյանի դին փրկարարները հայտնաբերել էին նոյեմբերի 9-ին, նրան հուղարկավորել են այսօր՝ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում: