Ջերմաստիճանի բարձրացումը 2030-2050 թթ. կարող է հանգեցնել մահացության հավելյալ դեպքերի
ОбществоՄիջին սեզոնային ջերմաստիճանի բարձրացումը կարող է հանգեցնել մահացության հավելյալ դեպքերի՝ մոտ 250 հազար մարդ կարող է մահանալ մալարիայից, ջերմային հարվածից եւ մերձարեւադարձային հիվանդությունների տարածումից: Այս մասին ասել են ՄԱԿ Կլիմայական գիտաժողովի մասնակիցները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Միջին սեզոնային ջերմաստիճանի բարձրացումը մի տարածաշրջանում երաշտ է առաջացնում, իսկ մյուսում՝ սառույցների հալոցք: Ռեկորդային բարձր ջերմաստիճանի պատճառով մոտ 250 հազար մարհվան դեպք է կանխատեսվում ջրի որակի անկման, միջատներից տարածվող մերձարեւադարձային հիվանդությունների եւ վիրուսների հետեւանքով, որոնք նախկինում չեն եղել»,- ասված է գագաթնաժողովի մասնակից Նիկարագուի պատվիրակության զեկույցում:
Զեկույցի համաձայն՝ խոսքը վերաբերում է 2030-2050 թվականներին:
Նշենք, որ նոյեմբերի 7-18-ը Մարաքեշում ընթանում է կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ Համաշխարհային գիտաժողովը, որին մասնակցում է մոտ 20 հազար պատվիրակ: