5 տարբերություն հասուն տղամարդու եւ տղայի միջեւ
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Իսկական տղամարդիկ զգացմունքային տեսակետից կայուն են
Շատ հաճախ ստիպված ենք լսել այն մասին, որ կանայք չեն կարողանում վերահսկողության տակ պահել իրենց զգացմունքները։ Ճիշտն ասած՝ շատ տղամարդիկ այս հարցում ավելի շատ խնդիրներ ունեն։ Մինչ կանանց խելքը սովորաբար բավականացնում է, որպեսզի իրենց զգացմունքները կիսեն ու քննարկեն խնդիրները, տղամարդիկ մեծամասամբ «կիսվում են» միայն շշի հետ։ Այո, կանայք հաճախ են հիստերիաներ սարքում։ Երբ հարաբերություններում խնդիրներ են ծագում, կանայք հաճախ լացում են, բողոքում, սպասք ջարդում։ Բայց թույլ տղամարդիկ արձագանքում են այլ կերպ՝ նրանք ձեւացնում են, թե անտարբեր են։ Իսկ հետո սկսում են խմել, կամ ծխել։ Եվ բոլորովին չեն կարողանում հաղթահարել իրենց զգացմունքները
Իսկական տղամարդիկ իրենց խնդիրները լուծում են կանանց հետ խոսելով, այլ ոչ թե հարբեցողությամբ։
Իսկական տղամարդիկ ունեն մեծ կամքի ուժ
Ես ցավում եմ, որ ստիպված եմ ասել ձեզ, բայց պարոնա՛յք, եթե դուք չդադարեք քնել ձեզ հանդիպած բոլոր գեղեցիկ կանանց հետ, ձեր կյանքը կկործանվի։ Դուք ծերությունը կանցկացնեք մենության մեջ՝ մոռացված ու լքված։ Բառացիորեն։ Եվ հետո՝ ձեր ինչի՞ն է դա պետք։ Հազիվ թե ձեզ սիրի ձեր գեղեցիկ գործընկերուհին, վաճառողուհին կամ ընկերոջ ծանոթը։ Այդ դեպքում ինչո՞ւ սեքսով չզբաղվել այն կնոջ հետ, որը սիրում է ձեզ։ Եթե սեքսը հոգնեցնի, կարելի է բազմազան դարձնել այն։ Իսկ պատահական զուգընկերուհիների հետ դա դժվար թե հաջողվի։
Իսկական տղամարդիկ չեն հանդիպում այն կանանց հետ, ում չեն սիրում կամ չեն կարող սիրել
Ակնհայտ է, որ ոչ բոլոր մարդիկ են իրար հետ հարաբերություններ պահպանում միայն որովհետեւ սիրում են։ Բայց իսկական տղամարդը կհանդիպի ու կապրի միայն այն կնոջ հետ, որին սիրում է։ Կամ նրա հետ, որին համակրում է։ Անկասկած առաջին հայացքից սիրո մասին հեքիաթները ավելի շատ ռոմանտիկների մասին են։ Բայց եթե տղամարդը գիտի, որ երբեք չի կարողանա սիրել այդ կնոջը, նա հեռանում է ու ջնջում նրան իր կյանքից։ Որպեսզի ազատի այդ կնոջ ճանապարհը նրա կյանքի իսկական սիրո համար։
Իսկական տղամարդիկ հարգալից են կանանց հանդեպ
Մարդիկ պետք է հարգանքով վերաբերվեն միմյանց։ Մանավանդ նրանց, ում հետ հանդիպում են։ Խաբեությունը կարող է շատ արագ քայքայել հարաբերությունները։ Եվ վաղ թե ուշ այն դետոնատոր կծառայի, որը կպայթեցնի փոխադարձ վստահության ռումբը։ Իսկ դա էլ իր հերթին կքանդի հարգանքը զույգի հարաբերություններում։
Իսկական տղամարդիկ մարդկանց ներկայությամբ երբեք չեն քննարկում կանանց թուլությունները ու չեն ծիծաղում նրանց վրա։
Իսկական տղամարդիկ ոչ մեկին ոչինչ չեն ապացուցի
Իսկական տղամարդիկ գիտեն, թե ով են իրականում։ Նրանք կարիք չունեն ամեն քայլափոխի ապացուցել ինչ- որ մեկին ինչ- որ բան։ Ցավոք շատ տղամարդիկ այսօր տարեկան տասնյակ կանանց հետ են քնում միայն որպեսզի ինչ -որ մեկին՝ հաճախ իրենք իրենց ապացուցեն, որ իսկական տղամարդ են։ Եվ որ կանայք կարող են սիրել իրենց։ Բայց կանայք իր չեն, ու նրանց զգացմունքների հետ խաղալ չի կարելի։