Գայլերը մտել են Գորիս ու հոշոտել 30 ոչխար
ОбществоԳորիսում գայլերն այս գիշեր մի քանի տասնյակ ոչխար են հոշոտել:
Ինչպես տեղեկանում են ԱԻՆ կայքից, նոյեմբերի 13-ին, ժամը 09.17-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Սաթյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 6 հասցեում գայլերը հոշոտել են ոչխարներ:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ գիշերը Վ. Բ.-ին պատկանող անասնագոմում գայլերը հոշոտել են 30, վիրավորել՝ 20 գլուխ մանր եղջերավոր անասուն (ոչխար), իսկ 10 ոչխար կորել են: