Հողերի և բնակարանների գործարքները գերակշռում են
Экономика2015 թվականին Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 50023 գործարք, որից 36413-ը՝ առքուվաճառք, 13255՝ նվիրատվություն, 355-ը՝ նվիրատվություն։
Գործարքներից 18073-ը բաժին է ընկնում Երևանին, մնացածը՝ մարզերին։
Ըստ տեսակի՝ գերակշռում են հողերի և բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ իրականացված գործարքները, որոնց բաժին է ընկնում, ընդհանուր գործարքների, համապատասխանաբար, 37.4 և 37.3 %-ը։
Բնակելի տների նկատմամբ իրականացված գործարքների կշիռը 15.2% է, հասարակական նշանակության օբյեկտներինը՝ 4.58%, ավտոտնակներինը՝ 3.9%, արտադրական նշանակության օբյեկտներինը՝ 1%, այգետնակներինը՝ 0.7%։