Հայուհի գեղասահորդը Գրան պրիի եզրափակչում
LifestyleՌուսաստանաբնակ հայուհի գեղասահորդ Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) Փարիզում ունեցած փայլուն ելույթից հետո հայտնվել է Գրան պրիի եզրափակչում:
ria.ru-ն հայտնում է , մարզուհին, ով մի քանի օրից կդառնա 17 տարեկան, վճռորոշ փուլում իր տեղն ապահովել է հավաքած առավելագույն միավորների շնորհիվ:
Աղբյուրը մանրամասնում է, որ նախկին մրցաշրջանում մարզուհին հաղթել է բոլոր հնարավոր մրցանակները՝ Գրան պրիի եզրափակիչը, այնուհետև Ռուսաստանի, Եվրոպայի և աշխարհի առաջնությունները:
Փարիզում տարած հաղթանակից հետո Մեդվեդևայի առջև կդրվի նոր նպատակ՝ պաշտպանել նախկինում ձեռք բերված բոլոր տիտղոսները: