Արցախում մահացած զինծառայողը եղբոր հետ էր ծառայում. մանրամասներ
ОбществоԱրցախում այս գիշեր դեռեւս չպարզված պայմաններում մահացած զինծառայող 21-ամյա Վարդան Առաքելյանն Արմավիրի մարզի Արազափ համայնքից էր, 5-6 ամիս առաջ էր բանակ զորակոչվել: Այս մասին NEWS.am-ին ասաց Արազափի գյուղապետ Մանվել Հարությունյանը:
«Վարդանի ձեռքը կոտրված էր, երեք տարի բանակ չտարան, այս ամռանն են տարել, այն էլ էս դժբախտությունը տեղի ունեցավ: Եղբոր հետ միասին էին ծառայում, եղբայրը հունվարին զորացրվելու է»,- ասաց գյուղապետը:
Թե ինչ պայմաններում է 21-ամյա զինծառայողը մահացել, գյուղում ոչինչ չգիտեն:
Ըստ Պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության` նոյեմբերի 13-ին` ժամը 02:15-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Վարդան Հովհաննեսի Առաքելյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն