Ռաուլի որդին խաղում է «Նյու Յորք Սիթիում»
СпортՄադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլի որդին ֆուտբոլային կարիերա է սկսել ամերիկյան «Նյու Յորք Սիթիում»:
13-ամյա Ուգո Գոնսալեսը 11 համարի մարզաշապիկով հանդիպում է անցկացրել ամերիկյան ակումբի մինչեւ 14 տարեկանների թիմում «Ատլանտայի» դեմ (0:0), արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել, հաղորդում է իսպանական Marca-ն:
Իսպանացի ֆուտբոլիստը «Նյու Յորք Սիթիի» ակադեմիայի սան է, թեեւ Ռաուլը կարիերան ավարտեց «Նյու Յորք Կոսմոսում»: