Վերելակը է խափանվել Երևանում
ОбществоՆոյեմբերի 13-ին, ժամը 19.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 99 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից:
***
Նոյեմբերի 13-ին, ժամը 15.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 44 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը, խոհանոցի հատակին անօգնական ընկած է եղել 1937 թ. ծնված Ա. Թ.-ը, ում մոտեցրել են բազմոցին. շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են բուժօգնություն:
***
Նոյեմբերի 13-ին, ժամը 13.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից:
***
Նոյեմբերի 13-ին, ժամը 06.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի թիվ 5/2 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն 5-րդ հարկից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1956 թ. ծնված Գ. Փ.-ին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն: