Լիլիթ Մկրտչյանը «Յուգրա» ակումբի կազմում դարձավ Եվրոպայի շախմատի ակումբային առաջնության բրոնզե մեդալակիր
СпортՍերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտվեց Եվրոպայի շախմատի ակումբային առաջնությունը:
Արմենպրեսի փոխանցմամբ՝ տղամարդկանց մրցաշարի հաղթող դարձավ մակեդոնական «Ալկալոիդ» ակումբը: Երկրորդ հորիզոնականը բաժին հասավ Սանկտ-Պետերբուրգի «Մեդնի վսադնիկ»-ին, իսկ Մոսկվայի ակումբը եզրափակեց լավագույն եռյակը:
Մրցաշարի վերջին տուրում Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ֆրանցիսկո Վալեխո Պոսնի հետ, իսկ նրա «Պադովա» ակումբը պարտվեց «Աշդոդ» թիմին և գրավեց 12-րդ հորիզոնականը:
Կանանց մրցաշարում հաղթող դարձավ մրցաշարի ֆավորիտ Մոնտե Կառլոյի «Սերկլ դ’Եշակ» ակումբը, Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց «ՆՈՆԱ» թիմը, իսկ Լիլիթ Մկրտչյանի «Յուգրա»-ն եզրափակեց լավագույն եռյակը: