Ոսկու արժեքը դոլարի ամրապնդման ֆոնին նորացրել Է հունիսի 3-ի նվազագույն ցուցանիշը
ЭкономикаՆոյեմբերի 14-ին ոսկու արժեքը դոլարի ամրապնդման ֆոնին իջնում Է՝ նորացնելով հունիսի սկզբից ի վեր նվազագույն ցուցանիշը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, վկայում են սակարկությունների արդյունքները: Երեւանի ժամանակով ժամը 10:32-ին Նյու Յորքի Comex սակարանում ոսկու՝ դեկտեմբերի ապառնագրի գինն իջել Է 5,40 դոլարով կամ 0,44 տոկոսով՝ մինչեւ ոսկեդրամի մեկ ունցիայի դիմաց 1218,90 դոլար: Ավելի վաղ այն հասել Էր 1212 դոլարի՝ նորացնելով հունիսի 3-ից ի վեր նվազագույն ցուցանիշը:
Արծաթի՝ դեկտեմբերի ապառնագրի արժեքն իջել Է 0,96 տոկոսով՝ մինչեւ 17,22 դոլար մեկ ունցիայի դիմաց:
Դոլարի ինդեքսը (դոլարի փոխարժեքը վեց երկրների՝ ԱՄՆ-ի հիմնական առեւտրական գործընկերների արժույթների զամբյուղի նկատմամբ) բարձրացրել Է 0,29 տոկոսով՝ մինչեւ 99,50 կետ: Ավելի վաղ սակարկությունների ընթացքում այն հասել Էր 99,68 կետ արժեքի՝ հունվարի 29-ից ի վեր առավելագույն ցուցանիշին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: