Ереван, 26.Январь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Новая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицо Время близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела Карапетяна Зеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе «Аякве»: Власти Армении пытаются добиться отмены регистрации инициативы в качестве наблюдательной миссии Министр: в 2025 году зафиксировано первое рождение олененка в дикой природе ЕС готовит инвестиционный пакет в поддержку Гренландии Армянский храм XV века в Феодосии под угрозой разрушени Азербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс. Апелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину» Фотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWP


«Տղաներ, որ ելան մարտի». Հարություն Բադալյան

Общество

«Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակում «Արմենպրես»-ը ներկայացնում է Թալիշում արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ վիրավորում ստացած և սահմանների պաշտպանության համար «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրված Հարություն Բադալյանի պատմությունը։  

Հարությունը սովորում է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի երկրորդ կուրսում՝ կառավարման բաժնում։ «Բանակ գնալուց առաջ մեկ տարի սովորել եմ Ագրարային համալսարանում, հետո տեղափոխվեցի Երևանի պետական տնտեսագիտական համալսարան։ Սովորելու եմ հեռակա, քանի որ ուզում եմ նաև աշխատել ու հիմա այդ գործով եմ զբաղվում»,-ասում է նա։ 
Մեր պատմության հերոսը ցանկանում է պետական համակարգում աշխատել։ Ասում է, որ սիրում է, երբ գրաֆիկը միշտ սեղմ է լինում և աշխուժության կողմնակից է: «Չեմ սիրում, պասիվ կյանքը, տանը նստել ընդհանրապ ես չեմ կարողանում»,- անկեղծանում է նա։ Հարությունի զբաղմունքները շատ են. «Օրինակ, հիմա ամբողջ խորությամբ ուսումնասիրում եմ հայոց պատմությունը, քանի որ այն ինձ միշտ հետաքրքրել է»:  
Հարությունը պատմում, որ մինչև ծառայությունը ներքին ձայնը միշտ հուշել է, որ հենց Ղարաբաղում է ծառայելու։ «Վեց ամիս Մատաղիսում ուսումնական շրջան եմ անցել։ Հետո արդեն սկսեցի ծառայել Թալիշում, որպես դիրքապահ։ Այնտեղի զինծառայողներին այդ ժամանակ հարցրի, թե որն է այստեղ ամենավտանգավոր դիրքը։ Բոլորը հենց իմ դիրքի անունը տվեցին։ Այն ժամանակ, երբ, ա յսպես ասած, բախտի բերմամբ ես մեկնեցի ծառայության, մեր հրամանատարը սկսեց դիրքերով բաժանել նորակոչիկներին։ Ես ընկա մի ուրիշ դիրք, հեռու ու ավելի հանգիստ»,-հիշում է նա։
Պատմում է, որ բոլորին տեղաբաշխելուց հետո, մի քայլ առաջ է եկել ու ասել՝ ուզում եմ գնալ հենց այդ վտանգավոր դիրքը։ Հրամանատարը մի պահ զարմացած նայել է ու ասել, որ մնա ծառայելու այնտեղ. «տեղավորվել ես էլի, ինչ տարբերություն»։ «Ես ասեցի, որ ինձ համար տարբերություն կա, ես ուզում եմ հենց այդտեղ ծառայել։ Այդ ժամանակ վաշտի հրամանատարը Հրաչ Գալստյանն էր, ով զոհվեց հենց ապ րիլյան քառօրյա պատերազմի ժամանակ։ Նա տեղափոխեց ինձ հենց այդ դիրք։ Քանի որ կամավոր ցանկություն հայտնելու հնարավորություն կար այդ դիրք գնալու համար, ես հայտնեցի այդ ցանկությունը ու գնացի»,-պատմում է Հարությունը։ 


Մեր զրույցը շարունակելով` խնդրեցի, որ մի փոքր պատմի հենց քառօրյայից։ «Դիրքեր բարձրանալիս իմ ընկերոջը դիպուկահար հրացանով կրակեցին։ Դիրք հասնելուն պես, հրամանատարի կողմից հրաման ստացա` ոչնչացնել այն դիրքը, որից խփել են, քանի որ վաշտի ականանետի նշանառուն էի։ Իմ դիմացի դիրքից էին դիպուկահար հրացանով խփել»,- հիշում է Հարությունը. մոտ 36 արկ գցելուց հետո թշնամին տվել է 2 զոհ և ունեցել 7-ից ավելի վիրավոր։ 
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմն սկսել է արկակոծել հայկական դիրքը` օգտագործելով հրետանի, ականանետ, Դ-30... Արդեն անհնար էր կացարանից դուրս գալը։

«Մի քանի ժամ հետո դիտորդ էի, նկատեցի թշնամու կուտակումները։ Իմ դիրքը Թալիշի ամենամոտիկ դիրքն էր՝ մոտ 40 մետր հեռավորության վրա, ու այդպիսի բաները հեշտ էին նկատվում։ Միանգամից իջել ու զեկուցել եմ դիրքի ավագին ու անմիջապես անցել շրջանաձև պաշտպանության»,-ասում է մեր պատմության հերոսը։ 
Բայց մինչև իրեն կփոխարինեին, որ իջնի զեկուցի, ադրբեջանցիները արդեն հասցնում են դիրք ներխուժել։ Պատմում է, որ շրջանաձև կանգնելուց հետո մոտ յոթից ութ րոպե հրացաններով, նռնակներով կռիվ է սկսվել։ 
«Մոտ ութ րոպե անց իմ ուղղությամբ նռնակ նետեցին, պայթելուց հետո կպավ ոտքիս։ Վիրավորվեցի և ընկա, նկատեցի, որ երկու հոգի մոտենում է մեր կացարանին։ Արդեն կաղալով վազեցի հենց այդ ուղղությամբ։ Ոտքի բեկորային կույր վիրավորում էի ստացել»,-ասում է Հարություն Բադալյանը։ 
Պաշտպանիչ պատից, երբ դուրս է եկել, երկու մետր հեռավորության վրա երկու հոգի դուրս են եկել նրա դիմաց։ Առաջինը, երբ դուրս է եկել դիմացը, ասում է, այնպիսի իրավիճակ էր, որ «կամ ես էի կամ նա, երկուսով զենքերը պահել էինք միմյանց վրա»։ Վայրկյանների տարբերություն է եղել, թե ով կկրակի առաջինը։ «Ես շուտ հասցեի և ոչնչացրի առաջինին։ Կողքինը նկատեց, որ կրակահերթով ոչնչացրի, միանգամից փախավ։ Տասը մետր հասցրեց վազել, նրան էլ ոչնչացրի։ Մնացածը փախան խրամատ, որտեղից եկել էին, որ նկատելի չլինեն, ես չկարողանամ կրակել»,-հիշում է Հարությունը։ Այդ ժամանակ էլ դիրքի ավագից վերցրած մոտ 3-4 նռնակ շպրտել է թշնամու կողմը։ Ասում է, որ այդ ժամանակ լսել է նրանց գոռոցները՝ ամենածանրը հրամանատարն էր վիրավորվել։ Դրանից հետո իր զենքը վայր է գցել, վերցրել հակառակորդինը ու վազել նրանց հետևից։ «Արդեն մոտ 10-15 մետր վազելուց հետո, 7-8 րոպե անցնել էր իմ վիրավորվելու պահից, ճանապարհին աստիճան կար։ Այդ խոչընդոտի պատճառով, ցավից ընկա գետնին, բայց հասցրի այնպես դիրքավորվել, որ կարողանամ տեսնել ու պառկած դիրքից սկսեցի կրակել։ Դրանից հետո կիսամեռ վիճակում թողնել են իրենց հրամանատարին ու փախել»,- հպարտությամբ պատմում է Հարությունը։ 
Նրան հոսպիտալ են տարել, երբ վիրավորվելու պահից անցել էր մոտ 10-15 րոպե։

«Վիրահատվելուց հետո հենց հաջորդ օրը ցանկացել եմ նորից հետ գնալ։ Բայց հենց նկատեցին, նորից պառկեցրին պալատում ու մոտ մեկ օր հետո տեղափոխվեցի Սիսիանի հոսպիտալ։ Համարյա մեկ ամիս այնտեղ եմ անցկացրել ու հետո վերադարձել տուն՝ տասը օր մայրական խնամքի համար»,-վերհիշում է պատմության հերոսը։ 
Ասում է, թե հենց այդ ժամանակ իրեն «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի մեդալով է պարգևատրել ՀՀ նախագահը: Պարգևը նրան է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարը։ Մայրական խնամքից հետո վերադարձել է Սիսիան, մոտ տասը օր պառկելուց հետո նրան տեղափոխել են Ստեփանակերտ. «Ճիշտ է` դեռ կաղում էի, ամբողջովին չէի ապաքինվել, չէի կարողանում զինվորական կոշիկ հագնել, բայց իմ կոշիկներով կամավոր ես ցանկացա վերադառնալ դիրքեր»: 
Հարությունը երկու տարի և երկու օր էլ ավելի ծառայել է դիրքերում ու հունիսի 22-ին զորացրվել։ 
Այս ամենից հետո, հարցնում եմ նրան, թե ովքե՞ր են իր համար քառօրյայի հերոսները, ասում է. «Ինձ համար հերոսներ են այն տղաները, ովքեր քառօրյային կռվել են ու զոհվել։ Նրանցից յուրաքանչյուրը ինձ համար հերոս է»: 
Բայց երբ հարցրի արդյո՞ք ինքն իրեն հերոս համարում է, ասում է, թե երդվել է պաշտպանել հայրենիքը, այդ օրը պետք է կատարեր երդումը ու պաշտպաներ իր դիրքը։ «Սովորական քաղաքացին ինչպե՞ս կպաշտպանի իր տունը. նույնը դիրքն է զինվորի համար։ Երկու տարի կացարանը պաշտպանում է մեզ անձրևից, պաշտպանիչ պատը՝ ականի բեկորներից, ես էլ պետք է դիրքը պաշտպանեմ»,-պատմում է նա։ 


Ի՞նչ ուժ է փրկել նրան. հարցս նրան ստիպեց մեծ ոգևորությամբ մի պատմություն պատմել ծառայությունից. «Երբ մտա այդ դիրք, առաջին դիրքապահը, ով շատ լավ զինվոր էր, պատմեց վաշտի նախորդ հրամանատարի մասին, ով եղել էր մինչև Հրաչ Գալստյանը։ Անունը Ռոբերտ Թորգոմյան է, բայց նա ինձ չի ճանաչում։ Պատմեց, որ նա միակն է եղել, ով այս դիրքերով կարողացել է խրամատի վերևի, չեզոք հատվածներով քայլել։ Ոչ ոք չէր արել այդպիսի բան, այն էլ այդ 40 մետր հեռավորության վրա գտնվող դիրքում»: 
Ասում է` պատմությունը լսելուց հետո երազել է, որ իր մասին էլ այսպես խոսեն։

Սկզբում խրամատի վերին հատվածից թաքուն նայել ու իջել է, հետագայում համարձակվել է բարձրանալ այնտեղ, անգամ չեզոք գոտի է բարձրացել ու քայլել խրամատի վերին հատվածներով։ «Այն ամենը, ինչ մեր վաշտի նախորդ հրամանատարը արել էր, ես էլ էի անում։ Ու պատճառը միայն ոգեշնչվածությունն էր, որ դու պատրաստ ես դիմակայելու թշնամուն` լինի հարձակում, թե դիվերսիա»: «Չէի՞ր վախենում» հարցին Հարութն ունի հստակ պատասխան. «Եթե սկսես մտածել` բա որ հանկարծ կրակեն, երբեք չես բարձրանա, այդպիսի բաներ չես անի»։ Ասում է` այդ պահին միշտ պիտի հիշես, որ մեր կյանքը տնօրինում է Աստված։ «Բանակում, դիրքերում այստեղի պես չէ, որ կյանքին ծանր նայես։ Բանակում մի արտահայտություն էի անում՝ հիմա մեռնեմ, թե հետո, ինչ տարբերություն։ Ես թեթև էի նայում մահվանը»:

Հետաքրքիր էր նաև, թե այս նպատակասլաց տղան ինչ երազանքներ ունի։ Ասում եմ` մի քիչ քո երազանքներից պատմի, հարցնում է, թե որ մեկը ասի, այնքան շատ են։ Բայց, այնուամենայնիվ, մեկը և երևի իր համար ամենակարևորը բարձրաձայնեց. «Երազանքս է մեր հասարակության մեջ կարողանամ փոխել մի բան, որը հենց իրեն օգուտ կտա, անգամ առանց նրա իմացության։ Մենք բոլորս պիտի փորձենք արժանի զավակներ լինել նրանց համար, ովքեր կերտել են այս երկիրը»:

Լիլիթ Դեմուրյան

 

Что подарить мужчинам 28 января: Idram&IDBankКомпания Idram провела урок финансовой грамотности для участников RobotonО платежах за услуги «Вива Армения» через IdramНовая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицоВремя близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела КарапетянаЗеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе«Аякве»: Власти Армении пытаются добиться отмены регистрации инициативы в качестве наблюдательной миссииМинистр: в 2025 году зафиксировано первое рождение олененка в дикой природеЕС готовит инвестиционный пакет в поддержку ГренландииАрмянский храм XV века в Феодосии под угрозой разрушениАзербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.Лидер партии обвинил власти в игнорировании угрозы «Западного Азербайджана»: «Прячут голову в песок» То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Апелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейПрезидент США: Путин пойдет на уступкиАйк Мартиросян стал победителем Международного шахматного турнираИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»