Ադրբեջանում վերջին երեք տարիներին 70 ծննդկանների մահվան դեպք է գրանցվել
Международные новостиԱդրբեջանում վերջին երեք տարիներին ծննդկանների մահվան 70 դեպք է գրանցվել: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է lent.az լրատվական կայքը' հղում կատարելով պաշտոնական վիճակագրությանը:
Ըստ կայքի' անցյալ տարի Ադրբեջանում 25 ծննդկան է մահացել: Նման մահերի մեծ մասն ընկնում է շրջաններին: Այս տարվա 9 ամիսների ընթացքում Ադրբեջանում 18 կին ծննդաբերության ժամանակ մահացել է: Նման վերջին փաստը տեղի է ունեցել Խաչմազում: Հոկտեմբերի 9-ին Խաչմազում ծննդաբերության ժամանակ մահացել են 43-ամյա Արզու Ռահիմ գըզը Իսմայիլովան եւ նորածինը:
Ադրբեջանում առողջապահության մակարդակը աղետալի վիճակում է: Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել են, որ անցյալ տարի երկրի բնակչության մեծ մասն ախտորոշումների եւ բուժման համար մեկնել է արտասահման, հիմնականում' Իրան եւ Թուրքիա: Այս տարի Իրան բուժման են մեկնել արդեն մեկ միլիոնից ավելի ադրբեջանցիներ: