Քենդալ Ջեները լքել է Instagram-ը. մոդելի երկրպագուները գուշակում են, թե ինչ է պատահել
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Երբ լուր հրապարակեցինք այն մասին, որ La Perla-ի Instagram-ի պաշտոնական էջում Քենդալ Ջեների մասնակցությամբ ֆոտոսեսիսայից բեքսթեյջ կադրեր են հրապարակվել, որոշեցինք ինքներս տեսնել դրանք հենց Քենդալի Instagram-ում: Սակայն զարմացանք՝ տեսնելով, որ մոդելի էջն անհասանելի է:

Բրիտանական Daily Mail-ը գրում է, որ Քիմի քրոջ երկրպագուները փորձում են գուշակել, թե ինչ է պատահել, քանի որ անցած ամբողջ շաբաթվա ընթացքում աղջիկը եղբոր՝ Ռոբ Քարդաշյանի նորածին դուստր Դրիմ Ռենեի լուսանկարներն էր հրապարակում:

Հայտնի է, որ Քենդալ Ջեները ջանասիրաբար պատրաստվում է Փարիզում անցկացվելիք Victoria's Secret Fashion Show-ին, բայց հայտնի չէ, թե ինչն է սոցցանցից նրա հեռանալու պատճառը:

Նշենք, որ Փարիզում Քենդալի հետ միասին շոուին մասնակցելու են Ադրիանա Լիման, Ալեսանդրա Ամբրոսիոն, Լիլի Օլդրիջը, Լիլի Դոնալդսոնը, Ջոան Սմոլսը, Էլզա Հոսկը, Ժասմին Տուկսը, Լաիս Ռիբեյրոն, Մարթա Հանթը, Թեյլոր Հիլը, Ջիջի եւ Բելլա Հադիդ քույրերը, Սառա Սամպայոն, Ստելլա Մաքսվելը եւ այլ մոդելներ: Շոուի ընթացքում ելույթ կունենան նաեւ Լեդի Գագան, Բրունո Մարսը, The Weekend-ը:
Շոուի ընթացքում ելույթ կունենան նաեւ Լեդի Գագան, Բրունո Մարսը, The Weekend-ը: